arsh_allall (arsh_allall) wrote,
arsh_allall
arsh_allall

Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյան

Պետրոս Ղեւոնդյանը ծնվել է 1964 թ-ին Պռոշյանում: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Պետոն մարտի դաշտում շատ արագ ԼՂ մայոր Պետրոս Ղեւոնդյան դարձավ, ընտրվեց Շուշիի առանձնակի գումարտակի փոխրամանատար: Ոչ միայն մշակեց Օմարի լեռնանցքի գրավման դժվարին ծրագիրը, այլեւ իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացրեց այն: Արցախի հերոս ազատամարտիկ, հրամանատար Պետրոս Ղեւոնդյանը զոհվել է 1994 թ-ի փետրվարի 14-ին Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղում:

1996 թ-ին` հետմահու, ԼՂՀ-ի կողմից պարգեւատրվել է «Մարտական խաչ» շքանշանով: Նույն թվականին ՀՀ-ի կողմից պարգեւատրվել է Արիության մեդալով, ավելի ուշ ստացել է «Ոսկե արծիվ» շքանշան` արժանանալով «Արցախի հերոս» կոչմանը: ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի եւ Եղեգնուտի միջնակարգ դպրոցները: Իսկ 2007-ին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղեւոնդյան անունը կրող լսարան:
Այս մասին նաև [info]talinci  և ArmAzg-ի մոտ
Tags: vardananq, Армения, Арцах, Карабах, ԱՐՑԱԽ, ԵՊՀ, Հերոսներ, Պետո, Պետրոս Ղևոնդյան, Վարդանանք
Subscribe
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 0 comments